Իսրայելը կարող է ընդլայնել գործողությունները Գազայի հատվածում

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հրեական պետությունը պետք է ընդլայնի իր ցամաքային գործողությունը Գազայի հատվածում՝ գերիների փոխանակման առաջարկին պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի պատասխանից հետո, և պետք է հրաժարվի առաջարկից։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրը։


«Պատասխանն այնպես էր պատրաստվել, որ Իսրայելը ստիպված կլինի մերժել այն։ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը կհանգեցնի հակամարտության շարունակմանը և այն փաստին, որ մեր ուժերը շուտով կգնան Գազայի ավելի շատ վայրեր»,- մեջբերում է պորտալը Գալանտի խոսքերը Բլինքենին։


Մինչ այս ՀԱՄԱՍ–ը Իսրայելին առաջարկել էր Գազայի հատվածում հրադադարի եռաստիճան ծրագիր։ Համաձայնագիրը ներառում էր զինադադար, գերիների փոխանակում, ինչպես նաև Գազայի հատվածի վերակառուցում և իսրայելական զորքերի դուրսբերում պաղեստինյան անկլավից:


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելի իշխանություններն ուսումնասիրում են ՀԱՄԱՍ-ի առաջարկած զինադադարի պայմանները։