Գործող օրենսդրությունը որևէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը. ՔՊ պատգամավոր
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՔՊ-ական կին պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով արգելվում է կուսության ստուգումը, նաև ընտանիքի սահմանումն ընդլայնվում է ու ավելանում են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը:
«Ցավոք սրտի, ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ, ես առաջարկում եմ, որ հստակ նշվի` զուգընկերն արական ու իգական սեռի է, որովհետև արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ»,- ասաց Նազարյանը։
Նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանն ի պատասխան ասաց՝ իրենք իրավասու չեն սահմանել, թե մարդիկ ում են ընտրում իրենց զուգընկեր:
«Ում էլ ընտրեն, ով էլ լինի այդ զուգընկերը` արգելվում է բռնությունը: Մենք չենք սահմանելու խտրականություն, ավելին, ես հույս ունեմ, որ շուտով կառավարությունը բերելու է հավասարության մասին օրենքը, որտեղ արգելված է բոլոր հիմքերով խտրականությունը»,- ասաց պատգամավորը:
Գեղամ Նազարյանը նշեց՝ եթե անձը ազատ է իրեն զուգընկեր ընտրելու նույն սեռի ինչ-որ մեկին` այլևս իրենց պաշտպանության ներքո չեն գտնվելու:
«Դա արդեն ուրիշ բան է, բառերով չասեմ՝ ինչ է»,- հավելեց նա:
Բաթոյանն էլ հակադարձեց, թե մեր գործող օրենսդրությունը, գործող Սահմանադրությունը որևէ մեկին չի արգելում ազատորեն ընտրել իր զուգընկերոջը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...