Գագիկ Գինոսյանի դին կամփոփվի Եռաբլուրում. ԶԼՄ

Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ այդ մասին տեղեկացել է ՊՆ-ից։


Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը։


Նրա խոսքով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Նա 58 տարեկան էր։

Քաղաքականություն