«Չգիտեք՝ ձեր կողքը նստած պատգամավորներն ինչ սեռական կողմնորոշում ունեն»․ «Կարգի հրավիրեք»․ բանավեճ ԱԺ-ում
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շատ վտանգավոր է համարում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությունը, որ իրենք չեն պաշտպանի այն մարդկանց, ովքեր նույն սեռի զուգընկեր են ընտրում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հակոբյանը։
«Դուք այս ամբիոնից ասում եք` եթե մարդն ավանդական սեռական կողմնորոշում չունի, կարելի է իրեն ծեծել, բռնություն գործադրել»,- ասաց նա:
Ըստ նրա` ոչ մեկ չգիտի, թե իր կողքինն ինչ կողմնորոշում ունի:
«Պարոն Նազարյան, դուք չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, ձեր կողքը նստած պատգամավորներն ինչ կողմնորոշում ունեն»,- ասաց Հասմիկ Հակոբյանը:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն այս արտահայտությանը պատասխանեց՝ նշելով՝ «Կարգի հրավիրեք»:
Հակոբյանն ի պատասխան ասաց. «Պարոն Խաչատրյան, մենք էլ չգիտենք, թե մեր խմբակցությունում ով ինչ կողմնորոշում ունի, պետք չէ այստեղից լեգիտիմացնել բռնությունը ու մեսիջ հղել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին կարելի է ցխել»:
Հիշեցնենք, որ քննարկվում էր ՔՊ-ական կին պատգամավորների` Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծի` արգելվում է կուսության ստուգումը։ Նաև` ընտանիքի սահմանումն ընդլայնված է ու ավելացել են զուգընկեր և զուգընկերուհի հասկացությունները: ՔՊ-ականների գնահատմամբ` oրենսդրական արգելքը ֆիզիկական բռնության մասին է, իսկ կուսության ստուգումը, ըստ նրանց, նույնպես ներառվում է ֆիզիկական բռնության մեջ։
Նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 32 դեմ , 1 ձեռնպահ ձայն:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...