Քաղաքականություն

Ուկրաինայի դեսպանատունը՝ Վրաստանի տարածքով պայթուցիկ տեղափոխելու դեպքի մասին

Edita
Ուկրաինայի դեսպանատունը՝ Վրաստանի տարածքով պայթուցիկ տեղափոխելու դեպքի մասին

Ուկրաինան, որի քաղաքացուն կասկածում են Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան պայթուցիկների տեղափոխում կազմակերպելու մեջ, չի ընդունում Կիևի կապը այդ դեպքի հետ և խոստանում է աջակցել վրացի իրավապահներին հետաքննության հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի դեսպանությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Վրաստանի պետանվտանգության ծառայությունը փետրվարի 5-ին հայտնել էր, որ հատուկ ծառայությունները Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ տեղափոխելու փորձ են կանխել, հանցագործության մեջ կասկածվում են Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացիներ: Կազմակերպիչը Ուկրաինայի քաղաքացի, Բաթումում ծնված Անդրեյ Շարաշիձեն է: Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով, սակայն ՊԱԾ-ը չի բացառում, որ այն կարող է փոխարինվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով:


«Ուկրաինայի դեսպանատունը ստուգում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հրապարակած տեղեկությունը, պարզում է բոլոր հանգամանքները, մասնավորապես` Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությունը անօրինական գործունեությանը», - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում:


Դիվանագիտական ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ վրացական կողմը ձեռնպահ կմնա այդ գործը քաղաքականացնելուց:


Նշենք, որ Կիևը բազմիցս ահաբեկչություններ է կազմակերպել Ռուսաստանի տարածքում։ 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի վրա բեռնատար պայթեց, ինչի հետևանքով մասամբ փլուզվեց ավտոճանապարհային մասը: Ռուսաստանի ԱԴԾ-ն անմիջապես հայտարարեց, որ Ղրիմի կամուրջը վնասվել է Ուկրաինայի ԶՈւ-ի ահաբեկչության հետևանքով, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել իր ներգրավվածության մասին լուրերը: Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հայտարարեց, որ անձամբ է մշակել և իրականացրել Ղրիմի կամրջի վրա առաջին ահաբեկչությունը:

«Washington Post» թերթը, հղում անելով ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներին, գրել է, որ ԿՀՎ–ն 2015-ին տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել, որպեսզի ուկրաինական հատուկ ծառայություններին իր դաշնակիցը դարձնի ընդդեմ Ռուսաստանի: Թերթի տվյալներով՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունները վերջին մոտ 20 ամիսների ընթացքում տասնյակ սպանություններ են կատարել, զոհերի թվում են ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին և քաղաքագետ Դարյա Դուգինան: Բացի այդ, թերթի տեղեկություններով՝ ԱԹՍ–ները, որոնք օգտագործվել են Ղրիմի կամրջին հարվածելու համար, մշակվել են ԿՀՎ-ի և արևմտյան այլ հետախուզական ծառայությունների մասնակցությամբ գաղտնի գործողության ընթացքում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250