ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանին ՔՊ–ում շատ հարգում, սիրում են․ Էմմա Պալյան
Անմեղության կանխավարկածի հարց կա, ես որևէ գնահատական իրավական համակարգի աշխատանքին տալ չեմ կարող։ Այս մասին լրագրողների հետ զրուցում անդրադառնալով օրերս էկոնոմիկայի նախարարության հետ կապ ունեցող կալանավորումներին՝ ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:
Նա նաև ավելացրել է, որ երկար ժամանակ է, ինչ ճանաչում է Ալեն Սիմոնյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանք իրեն շատ հարազատ մարդիկ են:
«Ես չեմ պատկերացնում, որ այդ մարդիկ կարող էին նման իրավիճակում հայտնվել: Երբ մենք եկանք իշխանության, ասում էինք՝ օրենքի առաջ հավասար են բոլորը: Ոչ մի բան չի փոխվել: Եթե ես էլ ինչ-որ խախտում անեմ․ օրենքի առաջ հավասար ենք բոլորս»,-նշել է նա:
Դիտարկմանը, թե պատգամավորները ցանկանում են ստորագրություն հավաքել և երաշխավորագիր ներկայացնել, որպեսզի կալանավորված անձանց ազատ արձակեն՝ Պալյանը պատասխանել է. «Ես՝ որպես կին պատգամավոր, նման ցանկություն ունեմ, բայց դեռ ֆրակցիայի որոշում չկա: Ալեն Սիմոնյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են: 2016 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ և կարող եմ վստահ ասել, որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որ թե՛ սիրված, թե՛ հարգված է մեր կուսակցության ներսում: Պարոն Սիմոնյանը կատարում և կատարելու է իր պարտականությունները, և ես այն անձանցից եմ, ով լինելու է միշտ նրա կողքին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ուզում Ադրբեջանը. Փաշինյանը ներկայացրեց հայկական կողմի առաջարկները
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին։...
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՀՀ-ում գրեթե տենց թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ». Ալեն Սիմոնյան
ԱԺ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։ Սիմոնյանն ասաց․...
Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսի և ևս 2 հոգու երաշխավորության միջնորդությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դատախազություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառել...