Սեռը մեղմացուցիչ հանգամանք չի համարվում․ ՆԳ փոխնախարարը՝ Ալեն Սիմոնյանի հարսի ձերբակալման մասին
Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ սեռային պատկանելությունը մեղմացուցիչ հանգամանք չի համարվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալությունը։
Նա հավաստիացրել է, որ չկա ամենուրեք որպես խափանման միջոց ձերբակալության կիրառման միտում։
Նրա խոսքով՝ եթե արարքը համապատասխանում է քրեակատարողական օրենսգրքի պահանջներին եւ դատարանը իրավաչափ է համարում ձերբակալությունը, ապա, անկախ հանցագործության բնույթից կամ սեռից, խափանման նման միջոցի կիրառումը հնարավոր է։
«Երկրում ակտիվորեն կիրառվում են նաեւ խափանման այլընտրանքային միջոցներ, ասենք՝ տնային կալանքի եւ վարչական վերահսկման ձեւով»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 1-ին որոշում էր կայացրել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գեւորգյանին ձերբակալելու մասին։ Մինչ այդ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալվել էր 7 մարդ, այդ թվում Անի Իսպիրյանը, որն այդ օրն ազատվել էր էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Իրավապահները հետաքննում են երկու գործ տենդերների անցկացման մեքենայությունների հետ կապված։
Սարգսյանը նաև նշեց, որ նախարար դառնալու ծրագրեր չունի:
«Ես զբաղեցնում եմ Հայաստանի ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը և պատշաճ կերպով կատարում եմ ինձ վրա դրված պարտականությունները»,- նշեց Արփինե Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...