Լուկաշենկոն զինվորականներին թույլ է տվել կրակել քաղաքացիականներին
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել երկրի զինված ուժերի կանոնադրություններում, որոնց համաձայն զինծառայողներին թույլատրվում է քաղաքացիների դեմ կիրառել «հրազեն, հատուկ միջոցներ, մարտական եւ Հատուկ տեխնիկա իրենց վրա դրված խնդիրները կատարելիս»:
Քաղաքացիների դեմ զենքի կիրառումը, ըստ փաստաթղթի, թույլատրվում է նույնիսկ նրանց կողմից վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում։
Լուկաշենկոյի կատարած փոփոխությունների մեջ նաև ասվում է, որ զինծառայողը «պատասխանատվություն չի կրում կրակոցների հետևանքով պատճառված վնասի համար», երբ այն «իրականացվել է համազորային կանոնադրությունների պահանջներին համապատասխան»:
Ավելի վաղ Լուկաշենկոն ստորագրել էր «Պետական անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն հատուկ ծառայությունների աշխատակիցներին թույլատրվում է զենք կիրառել կանանց, երեխաների եւ հաշմանդամների դեմ՝ «նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, զինված կամ խմբակային հարձակման կամ մարդկանց կյանքին կամ առողջությանը սպառնացող այլ գործողությունների դեպքերում»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Քանի շփում է եղել Ադրբեջանում ձերբակալված հայերի և իրենց հարազատների միջև 2023-ին. ԿԽՄԿ
2023 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տե...