ՀՀ–ից դեպի Սև ծով 2 օր շուտ կարող ենք հասնել «Հյուսիս–Հարավ» ճանապարհով, քան Ադրբեջանով․ Իրանի դեսպան
ՀՀ–ից դեպի Սև ծով երկու օր շուտ կարող ենք հասնել «Հյուսիս–Հարավ» ճանապարհով, քան Ադրբեջանով։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանի համար ՀՀ–ն լավագույն ճանապարհն է դեպի հյուսիս` Սև ծով դուրս գալու համար, և ՀՀ–ի համար ևս Իրանը լավագույն ճանապարհն է դեպի Պարսից ծոց ու Չաբահար նավահանգիստ դուրս գալու համար»,– ասաց դեսպանը։
Խոսելով Հյուսիս–հարավ ճանապարհից՝ նա նշեց, որ հայկական կողմը դեպի հյուսիս լավ աշխատանքներ է արել արդեն, սակայն Երևանից դեպի հարավ թերևս դեռ աշխատելու տեղ կա։
«Հարավում զարգացման ծրագրերի շրջանակում Ագարակ–Քաջարան 32 կմ–ոց հատվածի նախագծի պայմանագիրը ստորագրվել է ու փետրվարի վերջին գործնական քայլեր կձեռնարկվեն այն սկսելու համար։ Այդ ճանապարհի կառուցումը փոխադրումների ու առևտրի ծավալների մեծացման համար կարևոր գործոն կլինի»,– նշեց նա։
Նրա խոսքով՝ որպեսզի ՀՀ–ով անցնող այդ երթուղին ավելի գրավիչ լինի վարորդների համար, պետք է օրենքները դյուրացվեն, սակագները նվազեցվեն ու կառուցվեն նոր ճանապարհներ (կամ բարեկարգվեն եղած ճանապարհները)։ Ըստ դեսպանի՝ առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակություններն այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն։
Հարցին, թե ի՞նչ է արվում հայ–իրանական տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման համար, Սոբհանին պատասխանեց, որ իր գործունեության առաջնահերթությունն է, որ ՀՀ–ն և Իրանը կարողանան զարգացնել ու հետամուտ լինել տնտեսական համագործակցությունը, ներդրումներ ունենալ առևտրի ծավալների մեծացմանը ու տրանսպորտի ոլորտում առկա խոչընդոտների վերացմանն ու դյուրացմանը։
«Տնտեսության առանցքային խնդիրը փոխադրումների ու ենթակառուցվածքների ապահովումն է, որ երկու երկրների միջև կապն ավելի լավը լինի»,– մանրամասնեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...