Հայաստանի դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն․ Անդրեասյանը՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում անդրադարձել է «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախաձեռնությանը։ Ըստ նախարարի՝ քննարկումներից ինքը հանգել է մի եզրակացության, որ առարկայի անվանումը մասնագիտական տիրույթի խնդիր չէ։
«Հայոց պատմություն» առարկան, որ ուսուցանվում էր, պետք է ունենար կոնկրետ նպատակ։ Մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, և Հայաստանի դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմություն։ Սա բոլորովին չի նշանակում, թե «Հայաստանի պատմություն» կոչելով՝ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որ կազմում է մեր պատմության մասը։ Սա ամենևին բովանդակության մասին չէ։ Բովանդակությունը նույնն է՝ անկախ անվանումներից։ Անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը, և երբ ես ասում եմ՝ պատմության ուսուցանումն ունի կոնկրետ նպատակ, պետք է շեշտադրեմ այն, որ տարբեր երկրներում է ուսուցանվում. ամեն երկրում պատմության ուսուցանումը առաջին հերթին այդ պետության երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է»,- ասել է նա և հավելել՝ առանցքային է, որպեսզի պատմության ուսուցանումը կառուցվի պետության առանցքի շուրջ։
Նրա խոսքով՝ այսօրվա դասագրքերն են պետական մտածողության բացակայություն սերմանում աշակերտների մոտ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...