ՀԱՄԱՍ-ը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել գերիների փոխանակման մասին համաձայնագրի պատասխանը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Իսրայելի հետ գերիների փոխանակման մասին առաջարկների պատասխանը, արձագանքը դրական է եղել։
«Վերջերս ՀԱՄԱՍ շարժումը ղեկավարության և դիմադրության խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո Կատարի և Եգիպտոսի եղբայրներին է փոխանցել համաձայնագրի հետ կապված իր պատասխանը», -ասվում է շարժման մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ շարժումն առաջարկին դրական է արձագանքել` ողջունելով հրադադարի ռեժիմը, պաղեստինցիներին մարդասիրական օգնությամբ ապահովելը, Գազայի հատվածի վերականգնումը, շրջափակման չեղարկումն ու գերիների վերջնական փոխանակումը։
Հունվարի վերջին Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները Փարիզում համաձայնեցրել էին Գազայի հատվածում փուլ առ փուլ գերիների ազատման նոր գործարքի հիմքերը։ ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Գազայում հաշտություն կնքելու առաջարկ է ստացել, ուսումնասիրում է այն և կտա իր պատասխանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը հայտարարել է զորքի առավելագույն պատրաստվածության մակարդակ
Իրանն իր ողջ բանակը դրել է բարձր պատրաստության վիճակի, ակտիվացրել է հակաօդային պաշտպանության համակարգերը և բալիստիկ հրթի...
Իսրայելը ծրագրում է տարհանել Ռաֆահը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրամայել է նախապատրաստել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղ...
Իսրայելը համաձայնել է հրադադար հաստատել Գազայի հատվածում
Իսրայելը համաձայնել է հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Քաթարի ԱԳՆ-ին։ ՀԱՄԱՍ-ը նախն...
ԱՄՆ-ն մտադիր է մի քանի օր շարունակ հարվածել Իրաքում և Սիրիայում գտնվող Իրանի օբյեկտներին
ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Իրաքի և Սիրայի տարածքում Իրանի օբյեկտներին և զինվորականներին հարված հասցնելու ծրագիրն ի պ...