Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ․ ՀՀ–ում Իրանի դեսպան
Ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում խաղաղություն կբերի։ Այս մասին ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով ՀՀ անվտանգային ու ռազմական հավասարակշռությանը։
Պատասխանելով Իրանի տարածքով դեպի ՀՀ հնդկական զենքի տարանցման մասին հարցին` դեսպանը նշեց, որ Իրանը կողմ է ՀՀ–ի հզորացմանն ու ուժեղացմանը։
«Ցանկացած օգնություն, որն անհրաժեշտ կլինի ՀՀ–ին, և որը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, մենք պատրաստ ենք ցուցաբերել»,– ընդգծեց Սոբհանին։
Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ–ի նկատմամբ սպառնալիքներին ու մի քանի դիտարկում արեց։
«Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինենք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղության չհասնելու գաղտնիքը դա ուժի հավասարության գոյություն չունենալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ»,– հայտարարեց դեսպանը։
Նրա խոսքով` հենց այդ առումով էլ Իրանը ՀՀ–ի հետ հարաբերությունները համարում է ռազմավարական, և այս շրջանակում կա փոխադարձ ընկալում. Իրանը գտնում է, որ դա բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից։
Հարցին` արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Իրանը Սյունիքում ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ, դեսպանն արձագանքեց. «Ես կնախընտրեմ նման ասեկոսեներին չպատասխանել»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը մտադիր է մասնակցել 202...
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputni...
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
2022 թվականի մարտին Կառավարությունը որոշեց 7.9 մլրդ դրամի պետական աջակցություն տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլո...