Քաղաքականություն
Ադրբեջանական լրատվամիջոցներն անհիմն մեղադրանքներ են հրապարակել ՀՀ-ում ԵՄ առաքելության հասցեին․ Ադրբեջանում ԵՄ դեսպան
Edita
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները, որոնք իբր թե ինչ-որ բան են ծրագրում Ադրբեջանի դեմ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ցավում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին։ Ես ընդգծում եմ, որ ԵՄ-ն քաղաքացիական, անզեն առաքելություն է, և նրա մանդատը դիտորդական առաքելություն է: Առաքելության ներկայությունը նպատակ ունի նպաստել կայունության և վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Edita
Առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու․ Մարության
Edita
Ալեն Սիմոնյանի գրասենյակից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հնարավոր հանդիպման մասին
Edita
Բյուջեից 210 հազար դոլար աջակցություն ստացած «Էֆտեք լաբ»-ը դադարեցրել է գործունեությունը․ «Հետք»
Edita