Ինչ վիճակում են պայթյունի հետևանքով հոսպիտալացված 2 քաղաքացիները․ ԱՆ
Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, 2 քաղաքացի հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՆ-ից։
«Այս պահի դրությամբ տուժածներից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը` կայուն ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից