Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններում որոշ չվերթներ չեղարկվել են գործադուլի պատճառով
Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ և Մյունխեն քաղաքների օդանավակայաններում որոշ չվերթներ չեղարկվել են Discover Airlines-ի օդաչուների գործադուլի պատճառով։ Այս մասին հայտնել է ավիաընկերությունը։
«Cockpit արհմիությունը գործադուլի կոչ է արել փետրվարի 4-ին ժամը 00:01-ից (Երևանի ժամանակով 03:01-ից) մինչև փետրվարի 5-ի ժամը 23:49-ը (Երևանի ժամանակով՝ փետրվարի 6-ին 02:49-ը): Տուժել են Ֆրանկֆուրտից և Մյունխենից կարճ, միջին և երկար երթուղիներով բոլոր չվերթները»,– նշվում է հայտարարությունում:
Արհմիությունը պահանջում է աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Բրաունշվեյգի մոտ՝ նրանք տրակտորներով և երկու մետրանոց գոմաղբի սարով փակել են դեպի Հաննովեր տանող A2 մայրուղին։