Բուք, ցածր տեսանելիություն, ձյուն. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին

Փետրվարի 4-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։


Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։


Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։


Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Քաղաքականություն