Մոռացեք Հրայր Թովմասյան-Սերժ Սարգսյան ժամանակների տրավմաները. Դանիել Իոաննիսյան
Սահմանադրական բարեփոխումները քիչ մը ակտիվանում են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Եկել եմ ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումները կլինեն շաբաթական պարբերականությամբ, և, հույս կա, որ վերջապես կսկսենք բովանդակությունը քննարկել:
Սահմանադրության բովանդակության մասին անծայրածիր քննարկան բան կա: Մեծ ու փոքր հարցեր, որ պետք է որոշենք խորհրդում և հանրության հետ: Եվ այժմ, վերջապես, հույս կա, որ մեր 4 տարվա պահանջը կսկսի կատարվել և Հայաստանի բոլոր հետաքրքրվող քաղաքացիներով կքննարկենք, թե ինչ մայր օրենք ենք ուզում ունենալ:
Քննարկումները լինելու են բաց: Ամեն հարցի շուրջ պետք է հանրության հետ կոնսենսուսի գանք, որ վերջում քաղաքացիները հանրաքվերով կնքեն քաղաքացի-պետություն այդ պայմանագիրը: Հույս ունեմ, որ խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունները կհամալրեն խորհրդում իրենց տեղերը և կմասնակցեն որոշումների կայացմանը:
Հ.Գ. Մոռացեք հին (Հրայր Թովմասյան-Սերժ Սարգսյան ժամանակների) տրավմաները: Փակ դռների հետևում քննարկումներ չեն լինելու, գաղտագողի պրոցեսներ չեն լինելու, հանրաքվե կեղծելով քաղաքացիների որևէ բան պարտադրելու մասին էլ դե խոսք չկա, մի տեսակ դարը անցել է:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը և Հայաստանը կարող են 2024-ի առաջին կիսամյակում խաղաղություն կնքել. Fitch Solutions
Fitch Group ամերիկյան վարկանիշային ընկերության մաս կազմող Fitch Solutions վերլուծական կենտրոնի փորձագետները կարծիք են հա...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...
Պահանջ կա․ Ալեն Սիմոնյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները իրենց թիմի ներսում ծպտյալ եւ բարձրաձայն պահանջում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան...