Թուրքիան բախվում է աննախադեպ ճնշման․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Թուրքիա կատարելիք այցի օրը կհայտարարվի ժամանակին։ Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ Պուտինն իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու է երկկողմ հարցեր, տարածաշրջանային օրակարգ և Ուկրաինա:
«Թուրքիան բախվում է աննախադեպ ճնշման, հաճախ անգլոսաքսերի անզուսպ ճնշման, որոնք փորձում են ստիպել Թուրքիային՝ ի վնաս նրա շահերի, եթե ոչ ամբողջությամբ ընդհատել, ապա գոնե նվազագույնի հասցնել փոխգործակցությունը մեզ հետ։ Բայց Թուրքիան պահպանում է իր ինքնիշխանությունը»,- եզրափակել Է Պեսկովը:
Մինչ այդ Պեսկովը պատմել էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպման շուրջ բարձր մակարդակով շփումներ են ընթանում, սակայն պետք է սպասել պաշտոնական տեղեկատվությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Ավագանու արտահերթ նիստի օրակարգում է նաև Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1...
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժ...
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...