Եթե ինչ-որ մեկը ցանկանա վախեցնել մեզ, ուժեղ պատասխան կստանա․ Ռաիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ որևէ մեկի հետ պատերազմ սկսել, սակայն վճռականորեն կարձագանքի իրեն վախեցնելու ցանկացած փորձի: Նրա խոսքերը մեջբերում Է Reuters-ը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Մենք ոչ մի պատերազմ չենք սկսի, բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա վախեցնել մեզ, նա ուժեղ պատասխան կստանա»,- ասել Է Իրանի առաջնորդը:
Նախօրեին CBS հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը հավանություն է տվել Իրանի օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրին, դրանք կհասցվեն մի քանի օրվա ընթացքում:
Հունվարի 28-ի գիշերը իրանական անօդաչու սարքը հարձակվել է Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա: Ինչպես նշել է CNN հեռուստաալիքը՝ սա առաջին դեպքն է Գազայի հատվածում հակամարտության սկսվելուց ի վեր, երբ ամերիկյան զինված ուժերը թշնամու հրետակոծությունից հետո անձնակազմի կորուստներ են կրել:
Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի հարձակումներն իր զինվորականների վրա և կձեռնարկի բոլոր միջոցները Մերձավոր Արևելքում սեփական ուժերն ու շահերը պաշտպանելու համար:
Մինչ այդ իրադարձությունները Իրանի կողմից աջակցվող հուսիները բազմիցս հարձակվել էին Կարմիր ծովում գտնվող ամերիկյան առևտրային նավերի վրա։ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ զինյալներից պաշտպանվելու համար այնտեղ են ուղարկել իրենց ռազմանավերը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծի մասին
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ...
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Ավագանու արտահերթ նիստի օրակարգում է նաև Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1...
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժ...