
Այն, որ մեզ մեղադրում են այս կամ այն բանում, մեզ վրա բացարձակապես չի ազդում․ Օրբան

Հունգարիան անտեսում է ուկրաինական իշխանությունների այն հայտարարությունները, թե ինքը «հունգարամետ է, ոչ ռուսամետ», քանի որ իր արտաքին քաղաքականության արտաքին գնահատման կարիք չունի, որն ի սկզբանե ինքնիշխան է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդավարը Հունգարիայի վարչապետին խնդրել է գնահատել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի արտահայտությունն այն մասին, որ Օրբանն ու Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն «ոչ թե ռուսամետ են, այլ հունգարամետ»:
«Նրանց կարծիքը այդ թեմայի վերաբերյալ չի հետաքրքրում։ Մենք ինքնիշխան երկիր ենք։ Այսպիսով, մենք դա թողնում ենք առանց ուշադրության: Գուցե նրանք դա համարում են բարեկամական ժեստ, բայց իրեն հարգող երկրին նման բան ասել չի կարելի, Իսկ եթե ասում են, ապա պետք չէ զարմանալ, որ մենք դա բաց ենք թողնում ականջների կողքով։ Բնականաբար, Հունգարիան պատկանում է հունգարացիներին, իսկ հունգարական կառավարությունը ներկայացնում է հունգարացիների շահերը»,- ասել է Օրբանը։
Նա ընդգծել է, որ Հունգարիան սեփական շահերից ելնելով սուվերեն արտաքին քաղաքականություն եւ հարաբերություններ է կառուցում Ուկրաինայի, Ռուսաստանի, Բրյուսելի եւ ԱՄՆ-ի հետ, իսկ «այն, որ մեզ մեղադրում են այս կամ այն բանում, մեզ վրա բացարձակապես չի ազդում»:
Օրբանը նաև նշել է, որ Ուկրաինան չի կարող պահանջել, որ Հունգարիան պարտադիր կարգով ռազմական օգնություն ցուցաբերի իրեն, ընդ որում Բուդապեշտն օգնում է ուկրաինացի փախստականներին, այն դեպքում, երբ Անդրկարպատյան հունգարացիները պարտված են իրավունքներով:
Նրա խոսքով՝ որոշ հարցերում «երկու երկրների միջև հեռավորությունը շատ-շատ մեծ է»։
«Մենք չենք ցանկանում խորանալ պատերազմի թեմայի մեջ, քանի որ եթե Ուկրաինան որոշի, որ կարող է իր վրա վերցնել այն ամենը, ինչ իր հետ բերում է պատերազմը, դա նրանց իրավունքն է, նրանք նույնպես ինքնիշխան երկիր են։ Բայց նրանք, իհարկե, չեն կարող խնդրել, պահանջել, բարոյական կոչ անել, որպեսզի մենք անպայման աջակցենք նրանց մարտերին», - ասել է Օրբանը։