ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավո՞ր է կոռուպցիոն շղթան ձեզ հասնի․ հարց էկոնոմիկայի նախարարին
Հիշեցնեմ, որ վերջին անգամ Էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել է 3 տարի առաջ, և 3 տարի անց կային մարդիկ, ովքեր ձերբակալված էին, բերման էին ենթարկվել, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ, չնայած էլի նույն կերպ աղմկահարույց էր: Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերաբյանը՝ պատասխանելով երեկ Էկոնոմիկայի նախարարության շուրջ ստեղծված աղմկահարույց դեպքին վերաբերվող հարցերին:
«Եթե ուշադիր կարդաք ՔԿ հայտարարությունը այնտեղ, ըստ էության, առաջին դրվագը վերաբերվում է Էկոնոմիկայի նախարարության տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարևոր արտահայտություն բացակայում է՝ դա կաշառք բառն է, կամ որևէ այլ կերպով շահագրգռված լինելը»,- ասել է նա:
Նրա խոսքին անդրադարձան լրագրողները՝ ասելով, որ կար հափշտակություն բառը, որի ի պատասխան նախարարը հերքեց և ասաց, որ չկա հափշտակություն բառը:
«Առաջին դրվագով նաև չկա բյուջեի փողերի ծախս: Այսինքն` այդ դրվագով, ոչ բյուջեի միջոցներ են ծախսվել, որ գնանք հասկանանք՝ ոնց է ծախսվել, և չկա որևէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք:
Այստեղ լրացուցիչ պարզաբանման կարիք է զգացվում, թե ինչ է նշանակում չարաշահում: Մենք ավելի քան վստահ ենք, այդ տենդերային գործընթացը անընդհատ եղել է իրավաբանների և մյուս գործընկերների, այդ թվում ֆինանսների նախարարության հսկողության տակ:
Ես ավելի քան վստահ եմ, որ դատարանը կպարզի, որ գնումների մասին և դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որևէ խախտում չի լինի: Պետք է սպասենք, որ Քննչական կոմիտեի գործընկերները ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,- ասել է նա:
Նա նշեց, որ բոլոր ծրագրերի մասին զեկուցվում են իրեն և նա խստիվ հանձնարարել է մնալ օրենքի շրջանակներում:
Լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է կոռուպցիոն շղթան իրեն հասնի, նախարարը պատասխանել է. «Բացառվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չեմ շփվել իր հետ». «Սիներջիի» տնօրենի որդին՝ դատարանի բակում
«Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի որդին այսօր ևս Հակակոռուպցիոն դատարանի բակում էր:News.am-ի հարց...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...