Ես այդ հարցում անամոթ եմ․ Վլադիմիր Գասպարյան
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում ցուցմունք է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ քրեական վարույթով անցնող Վլադիմիր Գասպարյանը։
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը դատավարության ընթացքում հայտարարեց, որ Վլադիմիր Գասպարյանն այն ժամանակ, երբ Ռազմական ոստիկանության պետ էր, երեք զինծառայողների նշանակման մասին հրամանագրեր է ստորագրել, որոնք սակայն չեն ներկայացել ծառայության և աշխատել են որպես վարորդ։
Հարցին՝ գուցե Երանոսյանի նման ամաչե՞լ է տեղեկացնել իր վերադասին՝ Պաշտպանության նախարարին, որ այդ զինծառայողները ծառայության չեն գալիս, ինչպես Երանոսյանն էր ամաչել նրան զգուշացնել, որ իր դուստրը ևս աշխատանքի չի գնում՝ Գասպարյանը պատասխանեց. «Ես այդ հարցում անամոթ եմ»։
Դատավորն ի պատասխան ասաց. «Այո, տեսնում ենք, Երանոսյանը շատ ամոթխած է...»։
«Այդ ամոթխած մարդու վրա մի կիլո ասկոլկա կա, որ մտածում եք՝ փոր ունի, փոր չունի, սաղ փորը սետկա է...»,-հակադարձեց Գասպարյանը։
Հարցին, թե այս հարցում իր թերացման պատճառը տեսնո՞ւմ է՝ Գասպարյանը պատասխանեց. «Գետինն եմ մտնում, ամաչում եմ դրանից... կատակ եմ անում.. բա ի՞նչ ասեմ»,-ասաց նա՝ ի պատասխան դատավորի սաստման, թե սա կատակ անելու տեղ չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժ...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...
Ավագանու արտահերթ նիստի օրակարգում է նաև Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1...