Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները կհրավիրվեն հարցաքննության
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով առաջիկայում կհարցաքննվեն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են Irakanum-ի՝ իրավապահ աղբյուրները։ Լրատվականը տեղեկացել է, որ վերջիններիս դեռևս հարցաքննության չեն հրավիրել, բայց իրավապահների սեղանին դրված են անուններ, որոնք առաջիկա օրերին հերթով կհրավիրվեն Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ըստ էության չի հերքել այդ տեղեկությունը։ «Բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կատարվելու են դեպքի բացահայտման և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Այդ թվում հարցաքննություններ և քննչական և վարութային այլ գործողություններ»,– ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանի այսօրվա այն հայտարարությանը, թե դեռ պետք է պարզաբանվի, թե ինչ է նշանակում հափշտակություն, կամ առևերևույթ չարաշահում տերմիները, ապա Գոռ Աբրահամյանն ասաց․ «Գործի վերաբերյալ ինչ անհրաժեշտ էր հրապարակայնություն ապահովելու համար քննչական կոմիտեն արդեն ներրկայացրել է։ Բնականաբար վերջնական իրավական գնահատակնները կտրվեն քրեական վարույթի նախաքննության ընթացքում»։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը։ Երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է 6 անձի: Նրանց թվում է Էկոնոմիկայի նախկին փոխնարարար Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահի եղբոր կինն ու այլ անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը. Hraparak
Ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Hraparak.am-ին հաջողվեց պարզել, թե...
Ճանապարհին ցուլեր են, մենք էլ՝ կարմիր շորով. Փաշինյանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին
Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով: Այս մասին Հանրային ռ...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...