Անշուշտ, մենք հետևում ենք ամբողջ տեղեկատվությանը․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հետևում է Ուկրաինայի ֆինանսավորման հետ կապված իրավիճակին: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Փետրվարի 1-ին Բրյուսելում կկայանա ԵՄ հատուկ գագաթնաժողովը, որտեղ կքննարկվի նաև Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու հարցը:
«Անշուշտ, մենք հետևում ենք ամբողջ տեղեկատվությանը։ Մենք հասկանում ենք, որ Կիևը շարունակում է խնդիրներ ունենալ։ Խնդիրներ ունի նաև Հավաքական Արևմուտքը։ Կհետևենք որոշումների ընդունման գործընթացին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Բրիտանական Financial Times թերթը հայտնել է, որ Եվրամիության երկրների ղեկավարները փետրվարի 1-ին կայանալիք հատուկ հանդիպման ժամանակ վերջին փորձը կձեռնարկեն համոզել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հավանություն տալ Ուկրաինային ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելուն:
Politico-ի տվյալներով՝ Եվրամիությունում «Բ» պլան են մշակել Ուկրաինային օգնելու համար՝ շրջանցելով Հունգարիայի վետոն։ Այն այնպիսին է, որ եթե Օրբանն, այնուամենայնիվ, արգելափակի Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով օգնության փաթեթի հատկացումը, ԵՄ երկրները ներկայացուցիչների նոր հանդիպման ընթացքում կաջակցեն խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորման ավելացմանը՝ փորձելով միջանկյալ համաձայնության հասնել Բրյուսելի եւ Բուդապեշտի միջեւ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժ...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
Կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը․ ԱԺ նախագահ
Հայկական կողմը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները կկարողանան հաջո...