Քաղաքականություն

Գերմանիան և ԱՄՆ-ն առայժմ դեմ են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Գերմանիան և ԱՄՆ-ն առայժմ դեմ են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
2024 թվականին Վաշինգտոնում կայանալիք առաջիկա գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի գործընկերները ձգտում են ՆԱՏՕ–ի կողմից պաշտոնական հրավեր ուղարկել Կիևին՝ դառնալու դաշինքի անդա․ այդ առաջարկին այս փուլում…

2024 թվականին Վաշինգտոնում կայանալիք առաջիկա գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի գործընկերները ձգտում են ՆԱՏՕ–ի կողմից պաշտոնական հրավեր ուղարկել Կիևին՝ դառնալու դաշինքի անդա․ այդ առաջարկին այս փուլում դեմ են ԱՄՆ-ն և Գերմանիան։ Այդ մասին հայտնել է «Foreign Policy» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։


Ուկրաինայի՝ դաշինքում ընդգրկված արևելաեվրոպական գործընկերները ցանկանում են, որ հրավերը հնարավորինս շուտ լինի, բայց Վաշինգտոնն ու Բեռլինը զգուշավոր են այդ առաջարկի նկատմամբ և «լուրջ կուլիսային դիմադրություն են ցուցաբերում»: Ընդ որում, ինչպես նշվում է հոդվածում, Ֆրանսիան պատրաստ է պաշտոնական հրավեր ուղարկել Կիևին։ ՆԱՏՕ-ի մյուս անդամները, հիմնականում՝ ԱՄՆ-ն և Գերմանիան, կարծում են, որ դեռ վաղ է սկսել Ուկրաինան դաշինք ընդգրկելու գործընթացը, քանի դեռ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը շարունակվում է:


Երկու երկրների իշխանությունները պնդում են, որ Ուկրաինան, ի վերջո, պետք է անդամակցի դաշինքին, բայց հիմա այդ գործընթացը սկսելու ժամանակը չէ։ Նրանք ընդգծում են, որ մոտ ապագայում անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինային սպառազինությունների մատակարարման շարունակականության վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250