Պուտինը ինչ-որ կերպ կարող է ավելի երկար գոյատևել, քան մենք․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ առանց Կոնգրեսի կողմից Կիևին լրացուցիչ օգնության հաստատման, Ուկրաինայի բոլոր հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Արևմուտքի աջակցությամբ, կվտանգվեն: Նման պնդմամբ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել երկուշաբթի Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ուկրաինայի հաջողության և Ռուսաստանի ռազմավարական պարտության հետագա ապահովման համար կենսականորեն կարևոր է, որ Կոնգրեսը հավանություն տա նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված լրացուցիչ ֆինանսավորման հարցմանը։ Պարզ ասած, առանց լրացուցիչ ֆինանսավորման այս խնդրանքի սպառնալիքի տակ կհայտնվի այն ամենը, ինչին հասել են ուկրաինացիները, ինչին մենք օգնել ենք նրանց հասնել»,- ասել Է պետքարտուղարը։
«Առանց այդ դիմումի մենք մեր բոլոր հակառակորդներին հզոր սխալ ազդանշան կտանք, որ մենք լուրջ չենք տրամադրված ազատության, ժողովրդավարության պաշտպանության հարցում։ Եվ դա Վլադիմիր Պուտինի համար կլինի հաստատում, որ նա ինչ-որ կերպ կարող է ավելի երկար գոյատևել, քան Ուկրաինան, և ավելի երկար, քան մենք։ Դա չի լինի: Մենք պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա»,- պնդել է Բլինքենը։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...