Զելենսկին՝ Ուկրաինայում բռնի մոբիլիզացիայի դեպքերի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինական զինկոմիսարիատները զբաղվում են քաղաքացիների հարկադիր մոբիլիզացիայով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Զելենսկու հարցազրույցը գերմանական ARD հեռուստաալիքին։
«Այո, կան դեպքեր, երբ զինկոմիսարիատների ներկայացուցիչները շրջել են փողոցներով և փնտրել տղաների, որոնք չեն եկել զինկոմիսարիատներ։ Արդյոք դա ճի՞շտ է: Բացարձակապես ոչ, նրանք չպետք է դա անեն»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը խնդրել է Ռադային և զինվորականներին հաշվի առնել այս փաստերը մոբիլիզացիայի մասին նոր օրինագիծ պատրաստելիս՝ ապագայում նման դեպքերը կանխելու համար:
Բռնի մոբիլիզացիայի դեպքերի մասին ավելի վաղ հաղորդվել էր Ուկրաինայի մի շարք շրջաններում: Տեղեկություններ են հայտնվել նաև տրոլեյբուսներում ծանուցագրեր բաժանելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...