ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիացի ֆերմերները Փարիզի «լիակատար շրջափակումն» են սկսել
Ֆրանսիացի ֆերմերները մտադիր են այսօրվանից ամբողջությամբ շրջափակել Փարիզը և քաղաքը շրջափակման մեջ պահել առնվազն 5 օր։ Ֆրանսիայի մայրաքաղաքի մերձակայքում սպասվում է ավելի քան 600 տրակտոր, իսկ տեղական ժամանակով ժամը 14:00-ից կփակվեն ութ հիմնական ավտոմայրուղիներ, հաղորդում է BFMTV-ն:
Ցուցարարները, որոնք դժգոհ են վառելիքի գների բարձրացումից և եկամուտների անկումից, նախատեսում են նաև փակել երթևեկությունը դեպի Փարիզի երկու գլխավոր օդանավակայաններ (Շառլ դը Գոլ և Օրլի), ինչպես նաև Ռյունջի խոշորագույն գյուղատնտեսական շուկա: Այս ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները մոտ 15 հազար ոստիկանի են ներգրավել պաշտպանության գործում։
Ֆրանսիայում ֆերմերների հետ միասին գործադուլ են անում նաև տաքսիստները. նրանց չի բավարարում ուղևորների բժշկական փոխադրման նոր կանոնները:
️ ️Ֆրանսիայում գյուղատնտեսական տեխնիկայով ֆերմերների զանգվածային ցույցերը շարունակվում են հունվարի 18-ից: Նույն կերպ այս տարվա հունվարին բողոքում էին Գերմանիայի, Բելգիայի, Իտալիայի եւ եվրոպական այլ երկրների ֆերմերները։
Ֆրանսիայում ուժայինները տեխնիկա են մտցրել Ռյունժիի շուկա՝ քաղաքը շրջափակելու ֆերմերների սպառնալիքների պատճառով։
Արհմիությունները կոչ են անում փակել մայրաքաղաքի մուտքի գլխավոր մայրուղիները։ Նպատակը Փարիզ որևէ ապրանքի մատակարարել թույլ չտալն է:
Նախագահ Էմանուել Մակրոնը կարգադրել էր բոլոր քայլերը ձեռնարկել օդանավակայանները, ինչպես նաև Ռյունժիի ամենամեծ գյուղատնտեսական շուկան բաց պահելու համար:
Ֆերմերների դժգոհության հիմնական պատճառներն են էժան գյուղմթերքի ներկրումը, վառելիքի թանկացումը, ոռոգման համար ջրի օգտագործման սահմանափակումները։