Տեխասը մտադիր է փշալարերից պատնեշները ձգել Մեքսիկայի հետ սահմանի ամբողջ երկայնքով
Փշալարերից պատրաստված պատնեշները Տեխասի իշխանությունները մտադիր են ձգել Մեքսիկայի հետ նահանգի ամբողջ սահմանի երկայնքով, իսկ դա ավելի քան երեք հազար կիլոմետր է: Ինչպես հայտարարել է նահանգի փոխնահանգապետ Դեն Պատրիկը, դաշնային իշխանություններին «շատ կտրիչներ» պետք կգան բոլոր արգելապատնեշները կտրելու համար, առավել եւս Տեխասը դրանք արագ կվերականգնի:
Պատրիկը նաև հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ օրական առնվազն երեք հազար միգրանտ էր հատում Տեխասի սահմանը, իսկ այժմ, այն բանից հետո, երբ նահանգի իշխանությունները սկսել են պատնեշներ կառուցել, այդ ցուցանիշը հավասար է զրոյի: Եվ ոչ մի իմաստ չկա, հավելել է նա, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «գա եւ փշալարեր կտրի»։ Ընդ որում, նա հավելել է, որ Տեխասը առճակատման չի ձգտում։
Մի քանի օր առաջ նահանգի ղեկավար Գրեգ Էբոթը հայտարարել էր ԱՄՆ-ի դաշնային իշխանությունների հետ կոնֆլիկտի պատրաստակամության մասին, եթե նրանք սկսեն ապամոնտաժել Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատնեշները:
Հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում Էբոթը խոստացել է, որ «կշարունակի ընդլայնել Կառուցվող արգելապատնեշների մասշտաբները»:
Մինչ այդ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը թույլ էր տվել Սպիտակ տան վարչակազմին հեռացնել փշալարերից պատնեշը, որը Տեխասի իշխանությունները ձգել էին: Էբոթն այն ժամանակ հայտարարել էր միգրանտներից ինքնապաշտպանության միջոցների մասին եւ հայտարարել, որ դաշնային իշխանությունները չեն կարողանում պահպանել սահմանը: Միևնույն ժամանակ, 25 Հանրապետական նահանգապետեր մեղադրել են Նախագահ Բայդենին անօրինական միգրացիայի դեմ պայքարելու դժկամության, ինչպես նաև Տեխասի իշխանությունների հետ համերաշխության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...