Մարտերը միայն ուժեղանում են․ Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ լույս չի տեսնում ուկրաինական հակամարտության թունելի վերջում: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմը շարունակվում է, և մարտերը միայն ուժեղանում են, և մենք լույս չենք տեսնում ուկրաինական թունելի վերջում»,- հայտարարել է Բորելը:
Բորելը նաեւ նշել է, որ ԵՄ պատժամիջոցներն անզոր են ռուսական պաշտպանական արդյունաբերության դեմ, փոխանցում է RT-ն ։
Նրա խոսքով՝ Եվրամիությունն արդեն բավական խոշոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ, որոնք թուլացրել են ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, սակայն չեն վերացրել այն:
Մինչ այդ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները շատ հաճախ ձգձգում էին Ուկրաինային անհրաժեշտ օգնության մատակարարումները։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն պետք է վերանայի Կիևին օգնության ռազմավարությունը և «քանի դեռ դա անհրաժեշտ է» դիրքորոշումից անցնի օգնության «ամեն գնով»: Եվրոդիպլոմատիայի ղեկավարը նաև կոչ է արել Կիևին տրամադրել բարձր հեռահարության հրթիռներ և սպառազինության այլ ժամանակակից համակարգեր:
Ի դեպ ռուսական կողմը հայտնում է որ Ռուսաստանի զինված ուժերն ազատագրել են Խարկովի մարզի Տաբաևկա բնակավայրը: Այս մասին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Ուկրաինական կողմից մեկնաբանություն դեռևս չկա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի օրհներգը պետք է փոխվի. պետք է քննարկենք նաև զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան
Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախագ...
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով նախորդ տարվա 2400-ի փոխարեն․ «Հետք»
2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը եւ «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրո...
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին
Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս...