Ինչու է փակ Երևանի Մյասնիկյան պողոտային կից թունելը. մանրամասներ․ ԶԼՄ
Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։
Shamshyan–ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանը, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։
Այս պահին 4-րդ գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում և սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկայով «կոնտեյներ»-ը դուրս բերեն թունելից։
Բարեբախտաբար տուժածներ չկան։