ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոակտիվիստները Լուվրում ապուր են լցրել «Ջոկոնդա» կտավի վրա
Փարիզում էկոակտիվիստները Լուվրի թանգարանում ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Ջոկոնդա» կտավի վրա, որը պաշտպանում է զրահապատ ապակին: Այս մասին հաղորդում է Agence France Press գործակալությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստներ ապուրով լցրել են Լուվրում «Ջոկոնդան» պաշտպանող զրահապատ ապակին՝ արդարացնելով իրենց գործողությունները, մասնավորապես, առողջ եւ կայուն սնվելու իրավունքը խթանելու ցանկությամբ»,- հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով իր լրագրողին:
2022 թվականի մայիսին Լուվրը հայտնել է, որ դատական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ տղամարդը տորթ է նետել «Մոնա Լիզա»-ի վրա։ Մինչ այդ հաղորդվում էր, որ հաշմանդամի սայլակով, կեղծամով և գլխարկով տղամարդը տորթի մի կտոր է նետել աշխարհահռչակ կտավի վրա: Իր գործողությունները Նա ուղեկցում էր մոլորակը փրկելու կոչերով։