Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանն ու Պակիստանը թույլ չեն տա, որ երկու երկրների եղբայրական հարաբերությունները խաթարվեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: Տեղեկությունը հաղորդում է Mehr-ը։
Քանանին խստորեն դատապարտել է շաբաթ առավոտյան Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Սարավան արվարձանում անհայտ զինյալների զինված գործողությունը, որը, ըստ նախնական տվյալների, հանգեցրել է Պակիստանի 9 քաղաքացիների մահվանը և ևս 3-ի վիրավորմանը և ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և զոհվածների ընտանիքներին։
Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է, որ միջադեպի հետաքննությունը դեռ շարունակվում է Իրանի դատական և հետախուզական կառույցների կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...