ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։


Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող, Վարդաղբյուր-Հարթագյուղ և Վարդաղբյուր-Ձորաշեն ավտոճանապարհները:

Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Արագածոտնի մարզի Ապարանից Ծիլքար համայնք ու դեպի Սպիտակ տանող ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Արթիկ-Ալագյազ, Ամասիա-Բերդաշեն ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Մասիս և Արտաշատ քաղաքաներում մառախուղ է։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Քաղաքականություն