
Այս պահին մեր անվտանգության բոլոր մարմինները մոբիլիզացված են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Ստամբուլում իտալական կաթոլիկ եկեղեցու վրա զինված հարձակման հետևանքով քաղաքացու մահվան կապակցությամբ, հայտարարել է, որ կասկածյալներին շուտով կձերբակալեն: Այս մասին հայտնել Է Թուրքիայի նախագահի վարչակազմը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա դիմակավորված երկու անձանց զինված հարձակման հետևանքով մեկ մարդ Է զոհվել: Երլիկայան հայտնել է հարձակման լայնամասշտաբ հետաքննության մասին, հարձակվողների նկատմամբ հետախուզում է իրականացվում:
Էրդողանի հեռախոսազրույցի տեսագրությունը ինքնաթիռից (նախագահը Էսքիշեհիրում էր նախընտրական միջոցառման ժամանակ) X սոցիալական ցանցում հրապարակել է նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել եկեղեցու քահանա Անտոն Բուլայիին, Սարըրի շրջանի պրեֆեկտ Օմեր Կալայլիին և նրանց կողքին գտնվող Թուրքիայում Լեհաստանի հյուպատոս Վիտոլդ Լեսնյակին:
«Այս պահին մեր անվտանգության բոլոր մարմինները մոբիլիզացված են և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ ջանքերը։ Կարծում եմ ՝ մոտ ժամանակներս կասկածյալները կբռնվեն», - ասել Է Էրդողանը։