Վրաստանի նախագահը վիրավորվել է, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վիրավորվել է, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ իրեն հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ ընդունել բարեկամ երկրների ղեկավարներին։
«Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին», – նշված է հայտարարության մեջ:
Զուրաբիշվիլին ավելի վաղ դժգոհել էր, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, թույլ չեն տվել ելույթ ունենալ միջոցառումների ժամանակ։ Նա հաճախ է բողոքում, որ իրեն անտեսում են։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը հունվարի 26–ին մեկնել էր Վրաստան` մասնակցելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին։ Նիստից հետո կայացած ասուլիսում կողմերը հայտարարեցին, որ Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել։
Նմանատիպ հոդվածներ
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...