Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են կնքել
Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են կնքել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի Է ժամանել այսօր։ Այցի ընթացքում տեղի կունենա վրաց-հայկական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը՝ երկու երկրների վարչապետների գլխավորությամբ:
«Մենք դրա վրա աշխատել ենք վերջին ամիսներին և դեռ անցած գարնանը հայտարարել էինք, որ ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք։ Մենք պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ ընկերներ ենք, ոչ միայն հարևաններ, մենք լավ գործընկերություն և համագործակցություն ունենք բոլոր ուղղություններով և, կարելի է ասել, դե ֆակտո արդեն ռազմավարական գործընկերներ ենք եղել, և հիմա դա պաշտոնապես ձևակերպվել է։ Այսօր մենք ստորագրել ենք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին։
Վրաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ. հուլիսին: Երկրները համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...