Բայդենի վարչակազմն ամեն ինչ անում է երկրի սահմանի անվտանգությանը խոչընդոտելու համար. ամերիկացի սահմանապահներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ամեն ինչ անում է երկրի սահմանի անվտանգությանը խոչընդոտելու համար։ Այս մասին հայտարարել է ամերիկյան սահմանային ծառայության գործակալների և աշխատակիցների արհմիությունը՝ Սպիտակ տան և Տեխասի իշխանությունների միջև կոնֆլիկտի ֆոնին։
«Ցավալի է, որ ներկայիս վարչակազմը շարունակում է անել ամեն ինչ՝ մեր սահմանի պաշտպանությանը խոչընդոտելու համար», - РИА Новости-ն մեջբերում է կազմակերպության խոսքերը:
Հիշեցնենք, որ Ալյասկայից հետո մեծությամբ երկրորդ նահանգի և Սպիտակ տան միջև լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ Տեխասի ազգային գվարդիան գրավել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին գտնվող տարածքը և թույլ չի տվել դաշնային սահմանապահներին այնտեղ՝ պլանավորելով ինքնուրույն զբաղվել անօրինական միգրանտների հարցով։ Միաժամանակ Տեխասի գործողություններին աջակցել են այլ 25 նահանգների նահանգապետեր։ Ամերիկյան տարածաշրջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սպիտակ տունը պատշաճ կերպով չի հսկում սահմանը, ինչը հանգեցրել է միգրանտների հոսքի։ Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ամենախիստ միջոցները ձեռնարկել ԱՄՆ սահմանը պաշտպանելու համար, և Սենատը կարող է ընդունել սահմանի մասին օրինագիծ՝ Կիևին հատկացվելիք օգնության դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...