Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի այցը Ադրբեջան. հայտնի է պատճառը
Բաքուն հետաձգել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյուինս Սլոթի այցը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի՝ խորհրդարանում արած հայտարարությունները։
Նրա խոսքով՝ հերթական անգամ նիդեռլանդցի պաշտոնյան հանդես է եկել մեղադրական հայտարարություններով՝ ակնհայտորեն խեղաթյուրելով ադրբեջանական կողմի հայտարարությունները։ Ինչպես նշել է Հաջիզադեն, Հանկե Բրյուինս Սլոթի նման հայտարարություններն անընդունելի են։
«Նման անպատասխանատու կարծիքներ առաջին անգամ չէ, որ հնչում են եվրոպական երկրների պաշտոնյաների կողմից։ Այդ հայտարարությունները Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձեր են և տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրողությունների նկատմամբ կանխակալ մոտեցման օրինակ», - նշել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ «նման հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին սպառնալից հայտարարությունները հարված են երկկողմ հարաբերություններին և Ադրբեջանի և ԵՄ հարաբերություններին»:
«Ինչ վերաբերում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան այցելելու մտադրությանը, ապա հայտնի է, որ այս այցը հետաձգվել է մեր նախաձեռնությամբ։ Ադրբեջանական կողմը նիդեռլանդական կողմին տեղեկացրել է, որ մտադիր է քննարկել ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ Ադրբեջանի ներքին հարցերը, այլ միայն երկկողմ հարաբերությունները: Կոչ ենք անում Նիդեռլանդական կողմին վերջ տալ նման հայտարարություններին», - ընդգծել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադի...
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...