ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոռեկտ արտահայտվեք ոստիկանության ծառայողի հասցեին․ քննարկում՝ ԱԺ-ում

ԱԺ-ում ընթանում է «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով աշխատանքային քննարկում, որին մասնակցում են պատկան մարմինների պատասխանատուներ, հանրային սեկտորի ներկայացուցիչներ, կենդանասերներ։


Քննարկման ժամանակ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրեց վիճակագրական մանրամասներ՝ քաղաքացիների վրա թափառող շների հարձակման դեպքերի մասին, քննարկմանը ներկա կենդանասերներն արձագանքեցին նրան։


Ներկաներից մեկը որակումներ հնչեցրեց ոստիկանության ծառայողների հասցեին, ինչին ի պատասխան Կարեն Հակոբյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել։


Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն