Ռուսաստանը ներդրում է ունենում կանխելու Հայաստանի պարտությունը. Զախարովա
Ռուսաստանը և՛ մնում է Երևանի գործընկերը, և՛ վճռական ներդրում է ունենում ռազմական գործողությունների դադարեցման համար։ Այս մաիսն ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցություններին և ականապատ դաշտերի քարտեզների՝ հումանիտար փոխանակմանը։
«Ռուսաստանը և՛ մնում է Երևանի գործընկերը, և՛ վճռական ներդրում է ունենում ռազմական գործողությունների դադարեցման համար, մասնավորապես, 2020թ. աշնանը։ Եվ ներդրում է ունենում՝ կանխելու ավելի ծանր վիճակը, կարելի է նույնիսկ ասել՝ Հայաստանի պարտությունը։ Միաժամանակ, մենք միշտ էլ հատուկ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։ Ռուսաստանը ակտիվ աջակցություն է ցուցաբերել գերիների, պահվող անձանց փոխանակմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանակմանը։ Պատրաստ ենք շարունակել այդ ջանքերը, որոնք հարավային Կովկասին խաղաղություն են բերում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...