Ռուբեն Վարդանյանի և մյուս հայրենակիցների վերադարձը պետք է դառնա հայ ժողովրդի միասնական պահանջը. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել Բաքվի դատարանի կողմից ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքը 4 ամսով երկարացնելու վերաբերյալ:
«Ակնհայտ է, որ Վարդանյանի գործունեությունն Արցախում որևէ հանցագործություն չի պարունակել, և Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում պահվող մեր մյուս հայրենակիցներին։
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միասնական պահանջը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր»,- գրել է Թանդիլյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին, ո...