Հայտնի է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու Ղարիբաշվիլիին
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլիին ռազմավարական համագործակցության հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը վստահությամբ նշել են, որ այսօր Վրաստանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում:
Այս համատեքստում կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Աշխատիր աչքիս չերևալ․ Մարուքյանը՝ ի պատասխան ուկրաինացի պատգամավորի ելույթի
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X- ի իր էջում քննադատել է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գ...
Դատարանում քննվող բռնության կոչերի 95%-ը ուղղված է Փաշինյանին և նրա աջակիցներին. «Հետք»
2020 թ. ապրիլի 15-ին Քրեական օրենսգիրքը լրացվեց 226.2 հոդվածով, որը վերաբերում էր բռնություն գործադրելու հրապարակային կո...
Փաշինյանը կմեկնի Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Գրուզիան։Նշվում է, որ ՀՀ վարչապե...
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...