Ուկրաինայի կողմից ռուսական Իլ-76 ինքնաթիռի խոցումն ահաբեկչություն է. Ռուսաստանը դիմել է միջազգային կազմակերպություններին
Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է միջազգային կազմակերպություններին` պահանջելով դատապարտել Ուկրաինային ռուսական Իլ-76 ինքնաթիռի խոցման համար, որում եղել են ուկրաինացի ռազմագերիներ:
Նա միջազգային կազմակերպություններին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները պաշտոնական Կիևի վրա ազդելու համար՝ դադարեցնելու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները։
«Ուկրաինացի զինվորականները քաջ գիտակցում էին, որ այս ինքնաթիռը մարդասիրական առաքելություն էր իրականացնում և օգտագործվում էր որպես գերիների փոխանակման կազմակերպման մաս: Ուկրաինան ի սկզբանե ճանաչել էր ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը: Այս գործողությունները կարող են որակվել միայն որպես ահաբեկչություն, ինչը հակասում է պատերազմի ընդհանուր ընդունված կանոններին և սովորույթներին»,- ասել է Ֆադեևը։
Այսօր դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդրախմանովին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Amnesty International-ին, Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին։
Նմանատիպ հոդվածներ
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին, ո...