Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի Խորհրդից դուրս գալու հնարավորությունը. ԶԼՄ–ներ
Ադրբեջանը մտադիր է համարժեք պատասխանել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը:
«Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ, և ներկայումս պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի Խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,– հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունը։ Նշենք, որ հունվարի 24–ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չի վավերացրել կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
Առաջիկա երկու օրերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. ԶԼՄ
Մինչև հունվարի վերջ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ազատություն...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին, ո...