Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իլ-76-ի կործանման հարցով հրատապ նիստ հրավիրելու
Ռուսաստանի Դաշնությունը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու Բելգորոդի շրջանում ԻԼ-76 ինքնաթիռի կործանման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հույս ունի, որ Ֆրանսիայի նախագահությունը չի հետեւի Բրիտանիայի օրինակին, երբ վերջինս իր նախագահության ժամանակ 2022 թվականի ապրիլին մերժել էր ռուսական կողմի մեկ այլ առաջարկ, եւ հրատապ նիստ կհրավիրի։ Լավրովը նաև ընդգծել է, որ Ուկրաինան Ռուսաստանի կողմից հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կարող է պատմել, թե ինչպես է տեղի ունեցել ԻԼ-76-ի կործանումը։
Առավոտյան Բելգորոդի շրջանում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում եղել են 65 ուկրաինացի զինվորականներ, ինչպես նաև անձնակազմի վեց անդամներ և երեք ուղեկցող անձինք։ Զինվորականները տեղափոխվում էին փոխանակման նպատակով։ Տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բոլոր ուղեւորները մահացել են։ Ռուսական կողմն ինքնաթիռի կործանման համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։
Նմանատիպ հոդվածներ
«Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է»․ Լավրով
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմ...
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում․ Լավրով
Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերություն...
Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ-ն հայտարարությունը
Ադրբեջանը շահարկում է ականապատման նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի նախաձեռնություննն ու այն դարձնում էսկալացիայի առիթ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։