Կանչով դեպքի վայր մեկնող ՇՕ մեքենան մերկասառույցի պատճառով բախվել է այլ մեքենաներին
Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան, Nissan Altima, Mercedes և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարը տեղի չէր ունենա, եթե Լոռու մարզպետարանն ու Վանաձորի քաղաքապետարանը հետևեին, որպեսզի ճանապարհը սպասարկող կազմակերպությունը մերկասառույցը մշակեր աղ ու ավազով։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան մեկնում էր կանչի։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից
Օգտատերերն այսօր պարբերաբար տեղեկացնում են տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին: Նախ, շատերը արձանագրում են, որ ավտոբու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր շրջվել
Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններ...
Մոնղոլիայի մայրաքաղաքում պայթել է 60 տոննա գազ տեղափոխող բեռնատար
Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի խոշոր «Դունջինգարավ» շուկայի մոտակայքում 60 տոննա գազ տեղափոխող բեռնատարի պայթյունից...