Մոնղոլիայի մայրաքաղաքում պայթել է 60 տոննա գազ տեղափոխող բեռնատար
Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի խոշոր «Դունջինգարավ» շուկայի մոտակայքում 60 տոննա գազ տեղափոխող բեռնատարի պայթյունից առաջացած հրդեհ է սկսվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունից հայտնում են, որ դեպքի վայրում են հրշեջները, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները։ Տեղի բնակիչների խոսքով՝ պայթյունից հետո կրակն արագ տարածվել է մոտակա մեքենաների և հարևան բնակելի շենքերի վրա։
Ավելի ուշ Մոնղոլիայում ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է, սակայն մոտակա տների բնակիչներին խորհուրդ են տվել տարհանվել՝ այրման վնասակար նյութերը չշնչելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Մեծ պողոտա. ավտոբուսի անիվները թռան վրից
Օգտատերերն այսօր պարբերաբար տեղեկացնում են տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին: Նախ, շատերը արձանագրում են, որ ավտոբու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բարձիթողի վիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ մերկասառույցի պատճառով բախվել է 40-ից ավելի ավտոմեքենա
Այսօր՝ հունվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
58 տոննա դիզվառելիք տեղափոխող բեռնատար գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 4/4 հասցեի հարևանությամբ ընթացք...
Սևանա լճում 36-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...