Մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը․ Պեսկով
Կիևում և Խարկովում տեղի ունեցած պայթյունները չի կարելի «պատասխան» համարել Դոնբասին Ուկրաինական հարվածներին, ռուս զինվորականները չեն հարվածում խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին՝ ի տարբերություն Կիևի ռեժիմի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկուէյունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել էր օդային տագնապ։ ԶԼՄ-ները հաղորդել են Կիևում, Խարկովում, Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին:
«Ոչ, չի կարելի։ Մենք շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, և մեր զինվորականները չեն հարվածում սոցիալական օբյեկտներին և բնակելի թաղամասերին և չեն հարվածում խաղաղ բնակչությանը՝ ի տարբերություն Կիևի ռեժիմի։ Դա այն է, ինչն արմատապես տարբերում է մեր զինվորականներին Կիևի ռեժիմի զինվորականներից»,- ասել Է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է ասել, որ Կիևին և Խարկովին ուղղված հրթիռային հարվածները «Ռուսաստանի պատասխանն» են Դոնեցկի վերջին գնդակոծություններին։
Հունվարի 21-ի առավոտյան ուկրաինական զորքերը հարված են հասցրել Դոնեցկի Կիրովի շրջանին։ Հրետանային կրակի տակ է հայտնվել Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի տարածքը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 27 մարդ, ևս 26-ը վիրավորվել են, նրանցից 18-ը հոսպիտալացվել են: Երկուշաբթի օրը ԴԺՀ-ում սգո օր էր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...