Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի որ տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Այս մասին նա հայտարարել է 2023–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Այդ նպատակով, իմ տեղեկությունների համաձայն, հայկական համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում վերականգնելու` հնարավոր նոր ականների նոր տեղեկություններ մասին։ Ես չեմ բացառում, որ երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում նոր տվյալներ փոխանցենք ադրբեջանական կողմին»,– ասաց նախարարը։
Ըստ նրա` այդ գործողությունը պետք է անել միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի ոչ մի կասկած չառաջանա այդ տվյալների հավաստիության մեջ։
ՀՀ ԱԳ ղեկավարը հիշեցրեց, որ հայկական կողմը Ադրբեջանին երկու անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները։
«Տարօրինակորեն ադրբեջանական կողմից շարունակաբար լսում էինք դժգոհություններ, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ ու ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը»,– ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ այդ նույն տարածքների ականապատումը շատ հաճախ սկսվել է 1990–ականների սկզբին հենց Ադրբեջանի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է գերության մեջ գտնվող ԼՂ ղեկավարության դատավարության մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող ղեկավարության դատավարության մ...